
- 09 Ապր
- 2025
ՀՌՀ-ում նշեցին Մայրության և գեղեցկության տոնը
Միջոցառման ընթացքում հնչեցին հայ տաղանդավոր գրողների այն ստեղծագործությունները, որոնց հիման վրա հայ երգահանները ստեղծել են հրաշալի երգեր։
Ապրիլի 9-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ «Սիրո և մայրության գարուն» միջոցառումը։
Միջոցառման ընթացքում հնչեցին հայ տաղանդավոր գրողների այն ստեղծագործությունները, որոնց հիման վրա հայ երգահանները ստեղծել են հրաշալի երգեր։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր ուղղություննորի ուսանողներ, համալսարանի «Ուսմունք» դպրոցի սաները, ինչպես նաև ճանաչված երգիչներ։ Հնչեցին սիրային և մայրական թեմայով գեղեցիկ արտասանություններ ու երգեր, որոնց շնորհիվ միջոցառումը գարնանային ուրախ տրամադրությամբ համակեց հանդիսատեսին։
«Սիրո և մայրության գարուն» միջոցառումը կազմակերպել էր ՀՌՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնը։