
- 28 Մար
- 2025
ՄՊԼՀ-ի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն Արմինե Մարտիրոսյանը ՀՌՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ
Դասախոսության թեման էր՝ «Հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման առանձնահատկությունները ռուսալեզու միջավայրում»:
Մարտի 26-ին Հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցավ ինտերակտիվ դասախոսություն, որը վարեց Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն, ԱՊՀ և մերձավոր երկրների լեզուների և մշակույթների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Արմինե Մարտիրոսյանը:
Դասախոսության թեման էր՝ «Հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման առանձնահատկությունները ռուսալեզու միջավայրում»: Բանախոսը անդրադարձավ օտար լեզուների ուսուցման միջգիտակարգային մոտեցումներին, հայոց լեզվի դրսևորումներին հայ և ռուս մշակույթների զուգահեռականներում։

Դասախոսությանը մասնակցեցին նաև Մոսկվայի լեզվաբանական համալսարանի «Միջազգային լրագրություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողները, որոնք որպես երկրորդ օտար լեզու ուսումնասիրում են հայերենը։ Միջոցառման ավարտին նրանք պատասխանեցին ուսանողների և դասախոսների հարցերին, կարդացին հայ գրողների բանաստեղծություններից, պատմեցին իրենց տպավորությունների մասին։ Հայ-ռուսական համալսարանի ուսանողները ևս կարծիքներ արտահայտեցին, նշեցին, որ անհրաժեշտ է վերարժևորել մեր մշակույթը, լեզուն։