research
  • 18 Մայ
  • 2026

ՌՀՀ-ում կքննարկեն տնտեսական աճի էկզոգեն և էնդոգեն գործոնները նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում

    Կլոր սեղան կկայանա մայիսի 25-ին՝ ժամը 16:30-ին, ՌՀՀ-ի Մեծ կոնֆերանս դահլիճում:

    Մայիսի 25-ին՝ ժամը 16:30-ին, ՌՀՀ-ի Մեծ կոնֆերանս դահլիճում (նոր մասնաշենք, VI հարկ) կկայանա կլոր սեղան՝ «Տնտեսական աճի էկզոգեն և էնդոգեն գործոնները նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում» թեմայով։
     
    Մոդերատորն է ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը։
     
    Հիմնական բանախոսներն են՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Շիրովը, ՌՀՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը և տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Անի Գալստյանը։
     
    Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպվում է ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի էկզոգեն և էնդոգեն գործոնները նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում» գիտական նախագծի շրջանակում (Գիտական նախագիծ № 24SSAH-5B004)։