- 22 Փետ
- 2022
ՀՌՀ-ն շարունակում է գլխավորել ՌԴ բուհերի Facebook-ում մեդիաակտիվության ԹՈՓ-10
ՀՌՀ-ն վերոնշյալ աղյուսակում առաջինն էր նաև 2021թ. դեկտեմբերի տվյալներով:
Հայ-Ռուսական համալսարանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը ՌԴ բուհերի «Facebook» սոցիալական ցանցում մեդիաակտիվության ԹՈՓ-10 ամենամսյա վարկանիշային աղյուսակում (2022թ. հունվարի տվյալներ):
ՀՌՀ-ն վերոնշյալ աղյուսակում առաջինն էր նաև 2021թ. դեկտեմբերի տվյալներով:
Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության և գիտության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` վերոնշյալ վարկանիշում ներկայացված են ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո գտնվող 219 բուհերի ամենամսյա մեդիաակտիվության ցուցանիշները, որոնք արտացոլում են բուհերի կատարած աշխատանքը ռուսական գիտության և կրթության մասսայականացման ուղղությամբ:
Բովանդակության գնահատման համար ընտրվել են 57 ցուցանիշներ, որոնք հնարավոր է հաշվարկել կամ տեսնել չափումների մեջ: Վերջնական վարկանիշը ձևավորվում է երեք ցուցանիշներից` ԶԼՄ-երի հետ, ինչպես նաև սոցցանցերում և սեփական պաշտոնական կայքում բուհի կատարված աշխատանքի արդյունավետությունից: Ընդ որում` երեք ցուցանիշներն հաշվարկվում են առանձին-առանձին և ունեն իրենց տեսակարար կշիռը վերջնական բանաձևում:
Նշենք, որ վերոնշյալ վարկանիշային աղյուսակն առաջին անգամ ներկայացվել է 2021թ. հուլիսին` «Ռուսական կրեատիվ շաբաթ» միջազգային փառատոնում: