- 02 Փետ
- 2026
ՌՀՀ-ում տեղի ունեցավ Արմեն Գրիգորյանի 65-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրություն
Ցուցադրությանը ներկա էին պրոֆեսոր Գրիգորյանի գործընկերները, ընկերները և հյուրերը:
Ռուս-Հայկական համալսարանում փետրբարի 2-ին տեղի ունեցավ ՌՀՀ Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Գրիգորյանի 65-ամյակին նվիրված ֆիլմի ցուցադրությունը։
Ցուցադրությանը ներկա էին պրոֆեսոր Գրիգորյանի գործընկերները, ընկերները և հյուրերը, որոնց թվում էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության Սպորտային քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի ղեկավար Արթուր Սեդրակյանը։
Միջոցառումը նախաձեռնվել է Ռուս-Հայկական համալսարանի հեռուստատեսության կողմից։







