- 07 Հոկ
- 2026
ՌՀՀ-ն մասնակցեց ռուս-ղրղզական III կրթական ֆորումին
Ռուս-Հայկական համալսարանը ներկայացրել է ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանը:
Ռուս-Հայկական համալսարանի ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանը ներկայացրել է Հայաստանը Բիշքեկում հոկտեմբերի 1-2-ը անցկացված Ռուս-ղրղզական III կրթական և լայնամասշտաբ «Գիտակրթական ցուցահանդեսին»
Առանցքային իրադարձությունների անցկացման հարթակ է հանդիսացել Ելցինի անվան Ղրղզա-Ռուսական Սլավոնական համալսարանը:
«Եվրասիական կրթական երկխոսությունը ՌՀՀ-ի համար ապագային ուղղված քայլ է, այլ ոչ թե ձևականություն: Սլավոնական համալսարաններն ապացուցում են, որ անդրազգային կրթությունը կարող է լինել կենդանի և դինամիկ: Մեր նպատակն է բուհերը տրանսֆորմացնել ժամանակակից նորարարական հաբերի՝ միևնույն ժամանակ պահպանելով գլխավոր արժեքը՝ սերտ կապը մարդկանց և հասարակության հետ», — նշել է Մարթա Մելիքսեթյանը:
Գիտակրթական ցուցահանդեսում ՌՀՀ-ն ներկայացրել է իր առաջատար ծրագրերը:







