- 19 Սեպ
- 2023
ՀՌՀ-ում մեկնարկեց ճարպակալման դեմ պայքարի գիտաժողովը
Գիտաժողովի մասնակիցները քննարկելու են առողջապահության, գիրության և ավելորդ քաշի հետ կապված գլոբալ և լոկալ խնդիրները:
Սեպտեմբերի 18-ին Հայ-Ռուսական համալսարանում մեկնարկեց «Ճարպակալում» թեմայով միջդիսցիպլինար գիտաժողովը:
«Հայ-Ռուսական համալսարանը մշտապես պատրաստ է իր հարթակում անցկացնել այսպիսի կարևոր համաժողովներ` փորձագետներին ընձեռելով բոլոր հնարավորությունները ակտիվ քննարկումների անցկացման համար, որոնք նպատակաուղղված կլինեն առողջապահության ոլորտում առանցքային խնդիրների լուծմանը», - նշեց ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:
Գիտաժողովի մասնակիցները քննարկելու են առողջապահության, ճարպակալման և ավելորդ քաշի հետ կապված գլոբալ և լոկալ խնդիրները: Գիտաժողովին հրավիրված են ոչ միայն ուսումնական հաստատությունների առաջատար մասնագետները, այլ նաև բժիշկներ, թերապևտներ, սրտաբաններ, գենետիկներ, դեղագետներ և դեղաբաններ:
«Այստեղ ներկա են առաջատար փորձագետներ և մասնագետներ, ովքեր պատրաստ են քննարկել ճարպակալման բուժման և կանխարգելման նորարարական մեթոդները, ինչպես նաև շեշտել այս գլոբալ խնդրի ինտեգրված մոտեցման կարևորությունը», - վստահեցնում է ՀՌՀ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը:
Նրա խոսքով՝ «Ճարպակալում» միջդիսցիպլինար գիտաժողովը հիանալի հարթակ կդառնա գիտելիքի և փորձի փոխանակման համար, իսկ քննարկումները կօգնեն ճարպակալման պայքարի դեմ էլ ավելի արդյունավետ ռազմավարություններ մշակել:
Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են հանդիսանում ՄեդՊրոգրես Առողջապահական հիմնադրամը և Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը: Կազմակերպիչների խոսքով` ճարպակալման թեման դարձավ ակտուալ հատկապես կորոնավիրուսի համաճարակից հետո, երբ կրթությունը անցավ օնլայն ֆորմատին և պասիվ ապրելակերպը բերեց նրան, որ ավելորդ քաշը դարձավ ոչ միայն մեծահասակների, այլ նաև դեռահասների խնդիրը:
«Վիրաբուժությունը արագ տեմպերով է զարգանում է Հայաստանում: Մենք երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք հայ կոլեգաների հետ: Բժիշկների միջև այդ համագործակցությունը օգնում է խնդրի արդյունավետ լուծմանը», - նշեց բժիշկ, պրոֆեսոր, «Բարիատրիկ վիրաբուժության միության» նախագահ Յուրի Յաշկովը:
Հիշեցնենք, որ «Ճարպակալում» թեմայով միջդիսցիպլինար գիտաժողովը կտևի երկու օր։ Ծրագիրը հրապարակված է այստեղ >>
Թարգմանեց՝ Նենսի Աբրահմյանը
("Լրագրություն", III կուրս)