- 29 Սեպ
- 2026
ՌՀՀ ներկայացուցիչները մասնակցել են «Ռուսաստանի պետականության հիմունքներ. Համայնք» գիտաժողովին
Համաժողովը անցկացվել է Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի հարթակում։
Ռուս-Հայկական համալսարանի ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարտա Մելիքսեթյանը և ՌՀՀ համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի վարիչ Բենիամին Մայիլյանը մասնակցել են «Ռուսաստանի պետականության հիմունքներ. Համայնք» տարածաշրջանային գիտագործնական համաժողովին։ Համաժողովը սեպտեմբերի 24–25-ը անցկացվել է Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի հարթակում։
Միջոցառումը բացել են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Օլգա Պետրովան, «Ռուսաստանի ԴՆԹ» նախագծի գիտական ղեկավար, ՌԱՆՀիԳՍ-ի պրոռեկտոր Անդրեյ Պոլոսինը և Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Պրոմիսլովը։
Համաժողովի շրջանակում անցկացվել են լիագումար նիստ, ռազմավարական քննարկում և կլոր սեղան՝ նվիրված «Ռուսաստանի պետականության հիմունքներ» դասընթացի զարգացման, դրա ուսումնամեթոդական ապահովման և բուհերում արժեքահեն միջավայրի ձևավորման արդիական հարցերին։ Մասնակիցները քննարկել են դասընթացի դասավանդման արդի մոտեցումները, դրա իրականացման արդյունքները, հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև դասախոսների, փորձագետների և ուսանողների միջև համագործակցության հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բուհերի միջև փորձի փոխանակմանը և կրթական միջավայրի զարգացման գործնական գործիքների քննարկմանը։
Նշենք, որ «Ռուսաստանի պետականության հիմունքներ. Համայնք» համաժողովը կազմակերպվել է Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի «Ռուսաստանի պետականության հիմունքներ» մոդուլի մեթոդական և տեղեկատվական աջակցության կենտրոնի և «Ռուսաստանի ԴՆԹ» նախագծային գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ։







