- 15 Նոյ
- 2024
ՀՌՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի աշխատակիցները զեկուցումներով հանդես եկան «Բարբառագիտական ընթերցումներ» միջազգային գիտաժողովին
Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:
Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գայանե Գևորգյանը և ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Հասմիկ Խաչատրյանը զեկուցումներով հանդես եկան «Բարբառագիտական ընթերցումներ» միջազգային գիտաժողովին: Միջոցառումը տեղի էր ունեցել նոյեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում:
Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը՝ գործընկերությամբ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի, Գորիսի պետական համալսարանի:
Ողջույնի և բացման խոսքերով հանդես եկան ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ արդյունքների ամփոփում: