- 09 Փետ
- 2026
ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը Գիտական խորհրդի նիստում ներկայացրել է համալսարանի գործունեության տարեկան հաշվետվությունը
Իր զեկույցում ռեկտորը ներկայացրել է համալսարանի աշխատանքի հիմնական ուղղությունները:
Ռուս-հայկական համալսարանի Գիտական խորհրդի նիստում ՌՀՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը ներկայացրել է համալսարանի 2025 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։
Իր զեկույցում ռեկտորը ներկայացրել է համալսարանի աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ներառյալ կրթական գործունեությունը, ընդունելության գործընթացը, ուսումնական գործընթացը, ՌՀՀ հանրակրթական դպրոցի գործունեությունը, գիտական և հետազոտական աշխատանքները, կադրային և տեղեկատվական քաղաքականությունը, երիտասարդական նախաձեռնությունները, միջազգային համագործակցությունը, ֆինանսական ցուցանիշները, ենթակառուցվածքների արդիականացումը, կոմերցիոն նախագծերը, ինչպես նաև ՌՀՀ զարգացման ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները։
Առանձին ուշադրություն է դարձվել 2026 թվականի ծրագրերին։ Էդվարդ Սանդոյանի խոսքով՝ առաջիկա տարում նախատեսվում է ՌՀՀ դպրոցի մասնաշենքերի վերակառուցում, համալսարանի ենթակառուցվածքների հետագա արդիականացում, ուսումնական գործընթացի թվայնացում, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ ցանցային կրթական ծրագրերի ընդլայնում։
Գիտական խորհրդի անդամները բարձր են գնահատել հաշվետու ժամանակահատվածում համալսարանի ձեռքբերումներն ու աշխատանքի արդյունավետությունը մի շարք առանցքային ուղղություններում։ Քննարկման ընթացքում ընդգծվել է 2026 թվականի համար սահմանված առաջնահերթ խնդիրների լուծման անհրաժեշտությունը և Ռուս-հայկական համալսարանի զարգացման հետագա ռազմավարական հեռանկարների ձևավորման կարևորությունը։







