- 29 Մար
- 2022
"Նոր աշխարհ" գրքի շնորհանդես
ՀՌՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անի Փաշայանը և "Ռուբեն Սևակ" գրական ակումբը ներկայացրեցին Լիլիթ Նազարյանի գիրքը։
Մարտի 29-ին ՀՌՀ Սերգեյ Համբարձումյանի անվան գրադարանում կայացավ Լիլիթ Նազարյանի «Նոր աշխարհ» գրքի շնորհանդեսը։ Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՌՀ Հայագիտության ամբիոնը և «Ռուբեն Սևակ» գրական ակումբը։
Լիլիթ Նազարյանի «Նոր աշխարհ» վիպակների ու պատմվածքների ժողովածուում հերոսները ուժեղ անհատներ են, որոնք իրականի և երևակայականի սահմանագծում պայքարում են նվիրական երազանքների համար։ Հեղինակն ամենայն մանրամասնությամբ պատկերում է մարդկային զգացմունքների, բուռն ձգտումների մի ամբողջ պատկերասրահ։ Մարդը, հաղորդակցվելով բնության և Տիեզերքի հետ՝ բացահայտում է իր ունակություններն ու տաղանդը։
Նշենք, որ Լիլիթ Նազարյանը հանդիսանում է Դիջիֆենս ընկերության նախագծերի ղեկավար, ՀՌՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակից։