- 20 Հոկ
- 2026
ՌՀՀ-ի ռուսագետ դասախոսները մասնակցել են «Ռուսագիտությունը ժամանակակից աշխարհում» միջազգային գիտաժողովին
Զեկուցումներն ընդգրկել են Հայաստանում ռուսաց լեզվի գործառույթների, ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդների, հաղորդակցության վրա արհեստական բանականության ազդեցության և տեքստի վերլուծության նոր մոտեցումների արդիական հարցեր։
Ռուս-Հայկական համալսարանի ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դասախոսները մասնակցել են «Ռուսագիտությունը ժամանակակից աշխարհում» միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվել է հոկտեմբերի 8–9-ը Երևանի պետական համալսարանում։ Միջոցառումը նվիրված էր ռուս բանասիրության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին և միավորել էր ժամանակակից լեզվաբանության ու ռուսերենի դասավանդման մեթոդիկայի տարբեր ուղղություններով աշխատող հետազոտողների և դասախոսների։
Գիտաժողովի ընթացքում ՌՀՀ դասախոսները ներկայացրել են զեկուցումներ՝ նվիրված Հայաստանում ռուսաց լեզվի գործառույթներին, ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման նորարարական մեթոդներին, արհեստական բանականության ազդեցությամբ հաղորդակցական կարողությունների փոփոխություններին, ինչպես նաև ուսումնական և գիտահանրամատչելի տեքստերի վերլուծությանը։
ՌՀՀ ներկայացուցիչների մասնակցությունն ընդգծել է համալսարանի գիտական հետաքրքրությունների բազմազանությունը և նրանց ներդրումը ժամանակակից ռուսագիտության զարգացման գործում։ Ներկայացված հետազոտությունները նպաստել են ոլորտի արդիական խնդիրների մասնագիտական քննարկմանը և ուրվագծել լեզվաբանության ու թվային տեխնոլոգիաների փոխառնչությունների ուսումնասիրման նոր հեռանկարներ։







