research
  • 14 Մար
  • 2025

ՀՌՀ երիտասարդ գիտաշխատողները ՀՀ ԿԳՄՍ մրցույթի հաղթողների թվում են

    Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հաստատել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի հաղթողներին։

    Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հաստատել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի հաղթողներին։ Նրանց թվում են Հայ-Ռուսական համալսարանի 3 ներկայացուցիչներ։
     
    •   Ղեկավար` Աճեմյան Սոֆի
    Թեմա՝ «Միջերկրածովյան ընտանեկան տենդով հիվանդների մակածված  պլյուրիպոտենտ ցողունային բջիջների բանկի ստեղծում»
     
    •   Ղեկավար` Ասլանյան Հայկ
    Թեմա՝ «Ծրագրերի երկուական և նախնական կոդի համապատասխանեցում»
     
    •   Ղեկավար` Ավետյան Արման
    Թեմա՝ «ՀՀ համայնքային ծառայողների կոմպետենցիաների զարգացման  ﬔթոդաբանության մշակման հիﬓահարցերը տեղական ինքնակառավարման հիﬓախնդիրների լուծման համատեքստում»   
     
    •   Ղեկավար` Գալստյան Անի
    Թեմա՝ «Մարդկային կապիտալի զարգացումը որպես Հայաստանի տնտեսական աճի և զարգացման հիﬓարար գործոն»

    •   Ղեկավար` Հովհաննիսյան Բաբկեն
    Թեմա՝ «Կենսաազդանշանների բարձր կարգի վիճակագրական վերլուծություն»

    •   Ղեկավար` Ղազարյան Շուշանիկ
    Թեմա՝ «Ուռուցքների պատկերավորման համակարգի համար կենսահամատեղելի արծաթի և ոսկու նանոմասնիկների կենսածին սինթեզի ﬔթոդների մշակում»

    •   Ղեկավար` Պետրոսյան Գարիկ
    Թեմա՝ «ՀՀ մակրոտնտեսական քաղաքականության մոտեցուﬓերի վերանայման անհրաժեշտությունը փոփոխված տնտեսական ներուժի և աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում»

    •   Ղեկավար` Սարգսյան Ադելինա
    Թեմա՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոﬕ ստատուտը և ազգային օրենսդրությունը. Կիրարկման հիﬓահարցերը»

    •   Ղեկավար`  Սիվոլենկո Էդուարդ
    Թեմա՝ «ԳԲՀ տիրույթում ճառագայթող սարքի «Մատնահետքի» նույնականացում բարձր կարգի սպեկտրալ վերլուծության ﬕջոցով»
     
    «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով: Մրցույթի արդյունքներով 2-4 երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտաշխատողներից բաղկացած 25 գիտահետազոտական խումբ կիրականացնի 24 ամիս տևողությամբ նախագծեր:
     
    Նշենք, որ մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով:

    Շնորհավորում ենք մրցույթում հաղթելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ հետազոտական ​​գործունեություն: