research
  • 12 Հոկ
  • 2023

Շնորհավորում ենք Ղրղզ-Ռուսական Սլավոնական համալսարանին հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ

    ՀՌՀ պատվիրակությունը ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ մասնակցում է Ելցինի անվան Ղրղզ-Ռուսական Սլավոնական համալսարանի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

    Հայ-Ռուսական համալսարանի պատվիրակությունը ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ մասնակցություն ունեցավ Ելցինի անվան Ղրղզ-Ռուսական Սլավոնական համալսարանի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի ունեցավ Բիշքեկում հոկտեմբերի 11-ից 13-ը։
     
    ՀՌՀ պատվիրակության կազմում էին միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը, ռեկտորի անձնակազմի վարիչ, ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի ավագ դասախոս Սերինե Միսիսյանը, կրթական քաղաքականության և կրթության որակի վերահսկման վարչության պետ Ռուզաննա Հայրապետովան։

    Հոկտեմբերի 12-ին մասնակիցները հավաքվեցին «Սլավոնական համալսարան - 2050 հեռանկարներ և առաջնահերթություններ» պանելային քննարկմանը և անցկացրին «Ռուս ազգային համալսարանները՝ ԱՊՀ երկրներում կրթության և գիտության ինտեգրման կամուրջ» միջազգային գիտագործնական համաժողովը։ 

    Միջազգային գիտագործնական համաժողովը լավ հարթակ դարձավ ԱՊՀ երկրների միջև կրթության և գիտության ինտեգրման գործընթացի խնդիրների և հեռանկարների համակողմանի քննարկման համար։ 

    Նշենք, որ հոբելյանական միջոցառումների նպատակն է բացահայտել 1993 թվականին Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների որոշմամբ ստեղծված բուհի գործունեության արդյունքները նրա գոյության 30-ամյա պատմության ընթացքում և որոշել զարգացման հեռանկարները։
     
     
     
    Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
    ("Լրագրություն", 3 կուրս)