research
  • 07 Հոկ
  • 2026

B2B ծրագրային ապահովման մշակման ոլորտի ձեռնարկատեր Յարոսլավ Պոլտավսկին դասախոսություն կարդաց ՌՀՀ-ում

    Հանդիպման ընթացքում բանախոսը մանրամասնորեն վերլուծել է գործնական օրինակներ և եզակի շուկայական առաջարկի ձևավորման ընթացքում առաջացող հիմնական դժվարությունները:

    Ռուս-Հայկական համալսարանում տեղի է ունեցել խոշոր բիզնեսի համար ծրագրային ապահովման մշակման ոլորտում ձեռնարկատեր Յարոսլավ Պոլտավսկու բաց դասախոսությունը՝ «Եզակի շուկայական առաջարկի որոնման ճանապարհի թաքնված խոչընդոտները» թեմայով:

    Հանդիպման ընթացքում բանախոսը մանրամասնորեն վերլուծել է գործնական օրինակներ և եզակի շուկայական առաջարկի ձևավորման ընթացքում առաջացող հիմնական դժվարությունները:

    Գենոմային վերլուծության, «խելացի» զամբյուղների, խոշոր մանրածախ առևտրում պրոմո-ակցիաների կառավարման և բիզնեսում բլոկչեյնի կիրառման նախագծերի օրինակների հիման վրա քննարկվել են առանցքային խնդիրները՝ շուկայի ոչ բավարար ընկալումը, տնտեսագիտական սխալ գնահատումը, արժեքային մոդելի ոչ բավարար մշակվածությունը, արտադրանքի բարդության թերագնահատումը և ոչ հասուն տեխնոլոգիաների կիրառումը:

    Առանձնահատուկ ուշադրություն Յարոսլավ Պոլտավսկին դարձրել է գաղափարի թույլ կողմերի ժամանակին բացահայտմանը, դրա շուկայական ներուժի գնահատմանը և նախնական հայեցակարգը ավելի մշակված շուկայական առաջարկի վերածելու գործընթացին:

    Բանախոսը Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (МФТИ) 2006 թվականի շրջանավարտ է, 2006 թվականից զբաղվում է խոշոր բիզնեսի համար IT լուծումների ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ (հիմնական մասնագիտական փորձառությունը ձեռնարկությունների բիզնես գործընթացների ավտոմատացումն է SAP արտադրանքների հիման վրա, լրացուցիչը՝ արհեստական բանականության հիման վրա ստեղծված լուծումների կիրառումը):

    Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից: