
- 02 Հոկ
- 2023
Իրանցի պատմաբան և քաղաքագետ Հոսեյն Ահմադին դասախոսություն է կարդացել ՀՌՀ ուսանողների համար
Դասախոսության թեման էր՝ «Սյունիքը մեծ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության համատեքստում»։
Սեպտեմբերի 29-ին իրանցի հայտնի պատմաբան և քաղաքագետ, Իրանի նորագույն պատմության ինստիտուտի տնօրեն դոկտոր Հոսեյն Ահմադին դասախոսություն կարդաց Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների համար «Սյունիքը մեծ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության համատեքստում» թեմայով։

Նրա խոսքով, այս ձևաչափի դասախոսություններն անհրաժեշտ են, քանի որ դրանք հստակ ցույց են տալիս երկրում տեղի ունեցող գործընթացները։ Դոկտոր Հոսեյն Ահմադիի դասախոսությունը վերածվեց քննարկման, քանի որ բազմաթիվ հարցեր կային ուսանողների և հյուրերի կողմից:
«Նման մեծ հետաքրքրությունը պայմանավորված է հետագա գործողությունների կառուցողական ուղիներ գտնելու և երիտասարդների համար հեռանկարներ նախանշելու անհրաժեշտությամբ»,- ընդգծել է Վիկտորյա Առաքելովան։
Նշենք, որ դոկտոր Հոսեյն Ահմադին դասախոսությունը կարդացել է պարսկերենով (հայերեն թարգմանությամբ):
Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
("Լրագրություն", 3 կուրս)
("Լրագրություն", 3 կուրս)