- 06 Մար
- 2026
ՌՀՀ-ում տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ցուցադրություն
Միջոցառման պատվավոր հյուրն ինքն էր՝ աշխարհի չեմպիոն և Եվրոպայի երկակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը
Ռուս-հայկական համալսարանում մարտի ջ-ին տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ցուցադրություն, որը նվիրված էր լեգենդար հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի կյանքին և գործունեությանը։
Միջոցառման պատվավոր հյուրն ինքն էր՝ աշխարհի չեմպիոն և Եվրոպայի երկակի չեմպիոն, առաջին հայ ծանրորդուհին, որը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիրն ու տնօրենը։
Ֆիլմի դիտումից հետո կայացավ ստեղծագործական հանդիպում Նազիկ Ավդալյանի հետ։ Մարզուհին կիսվեց իր կյանքի և մասնագիտական փորձով, խոսեց սպորտում և կյանքում հանդիպած դժվարությունների մասին, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին։ Հանդիպման ընթացքում Ավդալյանը պատմեց, թե ինչպես մանկական երազանքներն են նրան հասցրել հաջողության։







