research
  • 29 Հոկ
  • 2026

Լույս է տեսել «Միրումյանական ընթերցումներ» համաժողովի հոդվածների ժողովածուն

    Ժողովածուն արտացոլում է հայ հոգևոր մշակույթի, քաղաքական-փիլիսոփայական մտքի և հայագիտության արդիական հիմնախնդիրների ուսումնասիրության ժամանակակից հետազոտական մոտեցումների բազմազանությունը։

    Ռուս-Հայկական համալսարանի հրատարակչությունում լույս է տեսել միջազգային հայագիտական «Միրումյանական ընթերցումներ» համաժողովի հոդվածների ժողովածուն։ Ֆորումը կազմակերպվել էր ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի՝ Կառլեն Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնի կողմից։

    Ժողովածուն բաղկացած է երկու բաժնից։ Առաջին բաժնում ընդգրկված է «Ժամանակակից հայագիտության միջգիտակարգային բնույթը» խորագրով կլոր սեղանի աշխատանքների արդյունքներն ամփոփող հոդվածը։ Երկրորդ բաժնում ներառված են «Հայ քաղաքական-փիլիսոփայական միտքը հոգևոր մշակույթի համակարգում» թեմատիկ ուղղության շրջանակում ներկայացված հոդվածները։ Դրանց թվում են ինչպես հայագետ Կ. Միրումյանի գաղափարներն ու հայեցակարգային դրույթները վերլուծող հոդվածները, այնպես էլ հայագիտության տարբեր հարցերին նվիրված աշխատանքները։

    Ժողովածուին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով >>