
- 27 Հու
- 2025
ՌՀՀ-ի թիմը II տեղն է զբաղեցրել Հայաստանում առաջին անգամ անցկացված ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ-մրցույթում
Դատախաղը անցկացվեց Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) ձևաչափով և համախմբեց 7 թիմ Հայաստանի տարբեր համալսարաններից:
Հունիսի 21-22-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ-մրցույթ՝ կազմակերպված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի միջազգային իրավունքի միության (ՀՄԻՄ) կողմից։

Եզրափակիչ փուլում մրցեցին ՀՖՀՀ և ՌՀՀ թիմերը։ ՌՀՀ թիմը կազմել էին․Էդուարդ Չախմախչյան (3-րդ կուրս, ռուսական բաժին), Աննա Երիցյան (3-րդ կուրս, ռուսական բաժին), Նարեկ Բալյան (3-րդ կուրս, հայկական բաժին), Ռաֆաելա Կիկոյան (2-րդ կուրս, հայկական բաժին):
«Լավագույն բանախոս» մրցանակին արժանացել է Նարեկ Բալյանը:
Եզրափակիչ փուլ անցած թիմերը նաև պարգևատրվեցին Հայոց ցեղասպանության թեմայով գրքերով, իսկ ՀՄԻՄ-ի կողմից ստացել են մեկ տարվա անվճար թղթակից-անդամության հնարավորություն։