research
  • 23 Սեպ
  • 2024

«Ազգային ցանց» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՌՀ ուսանողների հետ

    Այս պահին «Ազգային ցանց» հիմնադրամը անցկացնում է 6-ամսյա դասընթացներ ուսանողների համար:

    Սեպտեմբերի 23-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ «Ազգային ցանց» հիմնադրամի ներկայացուցիչների և ՀՌՀ ուսանողների հանդիպումը։ Հյուրերին ողջույնի խոսքով դիմավորեց Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարգարյանը։ 
     
    Միջոցառմանը ներկա էին լրագրության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինների ուսանողները։ Այն հարցին, թե ինչու են հավաքվել հենց այս բաժինների ուսանողները, հիմնադրամի ղեկավար Դավիթ Գրիգորյանը պատասխանեց, որ ցանկանում է ասպարեզ բերել նոր մարդկանց՝ երիտասարդ, բազմակողմանի զարգացած։ 
     
    Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, հիմնադրամի գլխավոր նպատակն է` ստեղծել լրագրողների այնպիսի խումբ, հարթակ, որը կապահովի ճշմարիտ տեղեկատվության հասանելիությունը։ Անդրադառնալով 2020թ-ին տեղի ունեցած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը՝ Դ. Գրիգորյանը նշեց հակամարտության երկրորդ ճակատի՝ համացանցի մասին։ 
     
    «Պատերազմի 50%-ը տեղեկատվական էր, որը մենք պարտվեցինք: Եղել են մասնավոր խմբեր, որոնք փորձել էին լուծել խնդիրները, մեդիաբանակներ էին հավաքել, սակայն չկար այդ տեղեկատվական զրահաբաճկոնը»:
     
    Իր ելույթի ժամանակ Գրիգորյանը նաև նշեց օբյեկտիվ լրատվական ցանց ստեղծելու կարևորությունը և ասպարեզում նոր դեմքերի առաջ գալը։ 

    Այս պահին «Ազգային ցանց» հիմնադրամը անցկացնում է 6-ամսյա դասընթացներ ուսանողների համար, ովքեր հետագայում կարող են համալրել նրանց շարքերը։ 
     
    Դասընթացներին մասնակցելու համար լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://tally.so/r/3XYzP4
     
     
     
    Հեղինակ՝ Լրագրություն բաժնի 3րդ կուրսի ուսանողուհի Բաղդասարյան Սաբինա