research
  • 03 Մար
  • 2026

ՌՀՀ թիմը հաղթել է ԵԱՏՄ երկրների տնտեսական համագործակցության վերլուծության անվանակարգում

    Եզրափակիչ փուլը համախմբել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի առաջատար բուհերի ուսանողների։

    XII Եվրասիական ուսանողական օլիմպիադայի՝ վերլուծական տնտեսագիտության և կանխատեսման ուղղությամբ եզրափակչի արդյունքներով ՌՀՀ ուսանողները հաղթել են «ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական համագործակցության համակարգային վերլուծության համար» անվանակարգում։ Օլիմպիադան անցկացվել է մարտի 2-ին Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի ուսումնական կենտրոնում։

    Եզրափակիչ փուլը համախմբել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի առաջատար բուհերի ուսանողների։ ՌՀՀ-ն ներկայացրել են «Տնտեսագիտություն» ուղղության III կուրսի ուսանողներ Տիգրան Հարությունովը, Տաթև Հարությունյանը, Մարիամ Հովհաննիսյանը և Մարիետա Բորջյանը։
     
    ՌՀՀ թիմի մենթորն էր տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը։

    Նշենք, որ օլիմպիադայի կազմակերպիչը Բելառուսի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն էր։