- 05 Մայ
- 2022
Բաց դռների օր Հայ-Ռուսական համալսարանում
Բաց դռների օրվա շրջանակներում ներկաները հանդիպեցին համալսարանի ղեկավարության հետ և ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Ավագ դպրոցների աշակերտներն և նրանց ծնողները մայիսի 3-ին մասնակցեցին Հայ-Ռուսական համալսարանի բաց դռների օրվան:
Բաց դռների օրվա շրջանակներում ներկաները հնարավորություն ունեցան հանդիպելու համալսարանի ղեկավարության հետ և ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Ներկայացվեցին հայկական և ռուսական բաժանմունքների ընդունելության նոր կանոնները, մասնագիտությունների ցանկը, զինվորական ծառայությունից տարկետում ստանալու պայմանները, աշխատանքային հեռանկարները, ինչպես նաև այլ օգտակար տեղեկություններ համալսարանական կյանքի վերաբերյալ: