research
  • 23 Նոյ
  • 2024

Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպում ունեցավ ՀՌՀ ուսանողների հետ

    Դեսպանը պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին, եվրասիական ինտեգրման գործընթացին, դիվանագետի մասնագիտության առանձնահատկություններին վերաբերող բազմաթիվ հարցերի։

    Նոյեմբերի 22-ին Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ. Կոպիրկինը ոչ պաշտոնական աշխույժ բանավեճի ձևաչափով հանդիպում ունեցավ Հայ-ռուսական համալսարանում (ՀՌՀ) ուսումնական հաստատության ուսանողական ակտիվի հետ: Զրույցին մասնակցել են համալսարանի ղեկավարության և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչներ։
     
    Դեսպանը պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին, եվրասիական ինտեգրման գործընթացին, դիվանագետի մասնագիտության առանձնահատկություններին վերաբերող բազմաթիվ հարցերի։
     
    Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջբուհական և միջուսանողական հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ։
     
    Հատկապես կարևորվել է ՀՌՀ դերը մեր երկրների ընդհանուր հանրակրթական տարածքի պահպանման գործում։