research
  • 19 Հու
  • 2026

«Կիրառական տնտեսագիտություն». Հայաստանի կրթական շուկայում նախադեպը չունեցող մագիստրոսական ծրագիր

    Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ պետպատվերի և վճարովի տեղերի համար՝ մինչև հունիսի 29-ը; վճարովի տեղեր՝ օգոստոսի 21-ից մինչև օգօոստոսի 25-ը:

    Ռուս-Հայկական համալսարանը հայտարարում է «Կիրառական տնտեսագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելություն (ռուսական բաժանմունք; առկա ուսուցում):
     
    «Կիրառական տնտեսագիտությունը» եզակի ծրագիր է, որт իր նախադեպը չունի Հայաստանի կրթական շուկայում: Այն ուղղված է արդի տնտեսագիտության տեսությունների, քանակական մեթոդների և վերլուծական գործիքների կիրառմամբ իրական աշխարհի տնտեսական խնդիրների լուծման հմտություններ ունեցող բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը: Ծրագիրն ունի ինչպես ակադեմիական, այնպես էլ գործնական ուղղվածություն, զարգացնելով անորոշության և արագ փոփոխվող տնտեսական միջավայրի պայմաններում ուսանողների` համակարգային վերլուծության և որոշումների ընդունման հմտությունները: 
     
    Ծրագիրն ապահովում է հիմնարար և գործնական գիտելիքներ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին. 
    • վերլուծել տնտեսական գործընթացները և մեկնաբանել վիճակագրական տվյալները
    • մշակել և գնահատել տնտեսական և բիզնես ռազմավարությունները
    • օգտագործել կիրառական տնտեսաչափության և քանակական վերլուծության գործիքներ
    • կայացնել հիմնավորված որոշումներ պետական կառավարման և քաղաքականության, բիզնեսի և խորհրդատվության ոլորտներում
    • իրականացնել գիտական հետազոտություններ և կիրառել արդյունքները գործնական աշխատանքում
     
    Շրջանավարտների կարիերային հեռանկարները ներառում են աշխատանք պետական կառավարման մարմիններում (ներառյալ Ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը), միջազգային կազմակերպություններում, խորհրդատվական ընկերություններում, ինչպես նաև ներդրումային վերլուծությամբ, ռիսկերի կառավարմամբ, վերլուծություններով և շուկայի հետազոտություններով զբաղվող ընկերություններում։
     
    Ծրագրի ղեկավար՝ Իրինա Պետրոսյան, ՌԴ և ՀՀ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Ռուս-Հայական համալսարանի Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի վարիչ։
    Ուսուցման լեզու՝ ռուսերեն (որոշ դասընթացներ դասավանդվում են անգլերեն և հայերեն լեզուներով)։
    Ուսման տևողություն՝ 2 տարի (120 ակադեմիական կրեդիտ)։
    Ուսման վարձ՝ տարեկան 800 000 դրամ։
     
    Շրջանավարտները ստանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմներ և «Տնտեսագիտության մագիստրոսի» որակավորում։
     
    Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝
    պետպատվերի և վճարովի տեղերի համար՝ մինչև 2026 թվականի հունիսի 29-ը։ Ընդունելության քննություններ՝ հուլիսի 6-ին:
    Վճարովի տեղեր (լրացուցիչ ընդունելություն)՝ օգոստոսի 21-ից մինչև օգօոստոսի 25-ը, ընդունելության քննություններ՝ օգոստոսի 27-ից 28-ը։
     
    Կիրառական տնտեսագիտության մագիստրոսական ծրագիրն ուղղված է ժամանակակից վերլուծական մեթոդներին տիրապետող և գլոբալ մարտահրավերների պայմաններում հաղոջությամբ աշխատելուն ունակ նոր սերնդի տնտեսագետների պատրաստմանը: