research
  • 13 Փետ
  • 2026

ՌՀՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը արժանացել է Իրանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի կոչման

    Բարձր կոչումը պրոֆեսոր Ասատրյանին շնորհվել է իրանագիտության և արևելագիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, նոր գիտական ուղղությունների հիմնադրման, գիտական դպրոցի ստեղծման, ինչպես նաև արևելագիտության տարբեր ոլորտներում ծավալած լայնածավալ գիտահրատարակչական գործունեության համար։

    Ռուս-հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, անվանի արևելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը արժանացել է Իրանի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամի կոչման։

    Բարձր կոչումը պրոֆեսոր Ասատրյանին շնորհվել է իրանագիտության և արևելագիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, նոր գիտական ուղղությունների հիմնադրման, գիտական դպրոցի ստեղծման, ինչպես նաև արևելագիտության տարբեր ոլորտներում ծավալած լայնածավալ գիտահրատարակչական գործունեության համար։

    Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին ողջունել է ՌՀՀ Գիտական խորհրդի անդամներին և ընդգծել պրոֆեսոր Ասատրյանի կարևոր դերակատարությունը գիտական և հրատարակչական աշխատանքի կազմակերպման գործում։

    «Պրոֆեսոր Ասատրյանը մի շարք գիտական պարբերականների հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է, որոնց թվում է հեղինակավոր միջազգային հանդեսներից մեկը՝ «Iran and the Caucasus»-ը։ Նրա խմբագրությամբ լույս են տեսնում նաև «Caucaso-Caspica. ՌՀՀ Արևելագիտության ինստիտուտի աշխատանքները» ամենամյա հանդեսը և «Կովկաս-կասպյան գրականության ուսումնասիրություններ» հանդեսը, որը հրատարակվում է Թեհրանում՝ Մեծ իսլամական հանրագիտարանի հետ համատեղ», - նշել է դեսպանը։

    ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը շնորհավորել է պրոֆեսոր Ասատրյանին պատվավոր կոչման արժանանալու կապակցությամբ՝ ընդգծելով նրա ներդրումը հայ-իրանական գիտական համագործակցության զարգացման գործում։

    Պրոֆեսոր Ասատրյանը հարյուրավոր գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք հրապարակվել են եվրոպական և արևելյան բազմաթիվ լեզուներով։ Ավելի վաղ նա արժանացել է Իրանի նախագահի հեղինակավոր «Տարվա գիրք» մրցանակին, ինչը մեկ անգամ ևս վկայում է նրա գիտական գործունեության միջազգային ճանաչման մասին։