research
  • 18 Ապր
  • 2023

Հայ-Ռուսական համալսարանում նշվել է գրականագետ Ազատ Եղիազարյանի 80-ամյա հոբելյանը

    Կոնֆերանսի շրջանակներում կայացել է նաև Ազատ Եղիազարյանի «5-ից 20-րդ դարեր․ հայ գրականության պատմության էջերը» և «Թումանյան և Իսահակյան․ երկու աշխարհայացքներ» գրքերի շնորհանդեսը։

    Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 13-ին նշվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, գրաքննադատ Ազատ Եղիազարյանի 80-ամյա հոբելյանը, որի կապակցությամբ ՀՌՀ-ում անցկացվել է «Էպոս և գրականություն» միջազգային կոնֆերանսը։ Միջոցառումը կազմակերպել է ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտը։ 

    «Շատ եմ կարևորում, որ այսօր մենք հնարավորություն ունենք ոչ միայն մեծարելու Ազատ Կոմունարովիչին, այլ մեկ անգամ ևս մեր հայացքը, ուշադրությունը դարձնելու այն արժեքներին, որոնք ընկած են մեր ժողովրդի կյանքի հիմքում, ընկած են մեր ձեռքբերումների հիմքում։ Մենք պետք է սովորենք դասեր քաղել մեր պատմությունից», - իր շնորհավորանքի խոսքում նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։ 

    Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ Ազատ Եղիազարյանը հիշվել է գրականության և գրաքննադատության բնագավառներում ունեցած նշանակալի գործունեությամբ։ «Նա ամբողջ հոգով և սրտով աշխատել է գրական համայնքի հետ՝ բացահայտելով հին և նոր գրականության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և հարցեր։ Նրա գրչի տակից դուրս են եկել բազմաթիվ նշանակալի գիտական աշխատություններ»,- ասել է նա։ 
     
    Հոբելյարի աշխատությունների կարևորության մասին խոսել է նաև Հայ-Ռուսական համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ Անի Փաշայանը։ 

    «Կան գրականագետներ, որոնք իսկական նորարարներ են։ Մենք խոսում ենք գրականագետի մասին է, որը ոչ թե պարզապես փիլիսոփայում է, այլև իր եզրակացությունները ներկայացնում է ընթերցողին, որոնք պարունակում են բազմաթիվ նոր ու նշանակալից բաներ։ Ամենակարևորն այն է, որ Ազատ Եղիազարյանը մեծ հեղինակություն է վայելում ոչ միայն իր հայրենիքում, այլև հանրապետությունից դուրս, նրա ստեղծագործություններն աշխարհին են ներկայացնում հայ գրականագիտությունը», - շեշտել է նա։ 

    Կոնֆերանսի շրջանակներում կայացել է նաև Ազատ Եղիազարյանի «5-ից 20-րդ դարեր․ հայ գրականության պատմության էջերը» և «Թումանյան և Իսահակյան․ երկու աշխարհայացքներ» գրքերի շնորհանդեսը։