research
  • 07 Նոյ
  • 2024

ՀՌՀ-ի դասախոսները դարձել են «Երկակի նշանակության գիտական նախագծեր - 2024» մրցույթի հաղթողներ

    ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքների հիման վրա ֆինանսավորում կստանա Հայ-Ռուսական համալսարանից ներկայացված 3 հայտ։

    ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպված «Երկակի նշանակության գիտական նախագծեր - 2024» մրցույթի արդյունքների հիման վրա ֆինանսավորում կստանա Հայ-Ռուսական համալսարանից ներկայացված 3 հայտ։

    Արման Դարբինյան` «ԱԹՍ վրա տեղադրվող ռադիոազդանշանների հայտնաբերման, դասակարգման և քարտեզագրման համակարգի մշակում»
      
    Ջիվան Հակոբյան` «Հետախուզական տվյալների հավաքագրում և մշակում ինտերնետ ռեսուրսներից»
       
    Արամ Բաղիյան` «Անօդաչու թռչող համակարգերի նավիգացիայի, ուղղորդման և կառավարման ալգորիթմների հետազոտման ծրագրասարքային սիմուլյատորի մշակում»     
     
    Շնորհավորում ենք մրցույթում հաղթելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ հետազոտական գործունեություն: