- 13 Հու
- 2022
«Ռադիոլոկացիայի, ռադիոնավագնացության և կառավարման էլեկտրոնային համակարգեր և սարքեր»՝ մագիստրոսական ծրագիր
Դիմելու վերջնաժամկետն է օգոստոսի 23-ը ներառյալ։
Հայ-ռուսական համալսարանն իրականացնում է ԸՆԴՈՒՆԵԼՈւԹՅՈւՆ 2022-2023 ուսումնական տարվա համար «Ռադիոլոկացիայի, ռադիոնավագնացության և կառավարման էլեկտրոնային համակարգեր և սարքեր» մագիստրոսական ծրագրի համար։
Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը ներառյալ։
Ծրագրի շրջանակներում ուսանողները կստանան ամբողջական գիտելիքներ, հմտություններ և ունակություններ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ռադիլոկացիոն և ռադիոնավագնացության հետազոտման, նախագծման և պատրաստման համար;
Ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական դասընթացները՝
• Ռադիոլոկացիոն և ռադիոնավագնացության համակարգեր
• Ազդանշանների գեներացման և ձևավորման սարքավորումներ
• Ռադիոլոկացիոն կայանների անտենային համակարգեր
• Թռչող ապարատների շարժումների կառավարման վերահսկում
• Ռադիոլոկացիոն ազդանշանների մշակումը
• ԳԲՀ սարքերի նախագծման համակարգչային տեխնոլոգիաներ
• Ռադիոլոկացիոն և ռադիոնավագնացության համակարգեր
• Ազդանշանների գեներացման և ձևավորման սարքավորումներ
• Ռադիոլոկացիոն կայանների անտենային համակարգեր
• Թռչող ապարատների շարժումների կառավարման վերահսկում
• Ռադիոլոկացիոն ազդանշանների մշակումը
• ԳԲՀ սարքերի նախագծման համակարգչային տեխնոլոգիաներ
Մագիստրոսական ծրագիրը
• իրականացվում է Հայ-Ռուսական համալսարանի և «Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության միջև ստեղծված «Հեռահաղորդակցություն» բազային ամբիոնում,
• նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ստանալ տեսական, կիրառական և փորձնական գիտելիքներ ռադիոլոկացիոն համակարգերի և թռչող սարքերի ղեկավարման ու կառավարման ոլորտներում, մասնավորապես՝ նոր ռադիոլոկացիոն համակարգերի նախագծում և պատրաստում, անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում ու ուղեկցում և այլն։
Ընդունելության քննության ՀԱՐՑԱՇԱՐ >>
Ուսման վարձը՝ 400 000 AMD (2022-2023 ուսումնական տարվա համար)։
Ուսման վարձը՝ 400 000 AMD (2022-2023 ուսումնական տարվա համար)։
Ընդունելության հարցերով դիմել՝
էլ. հասցե՝ [email protected]
Viber/WhatsApp: +374 99 40 61 57
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Էլ․ հասցե: [email protected]
Հեռ.: +374 91 75 76 96