
- 26 Նոյ
- 2021
ՀՌՀ-ի 6 ներկայացուցիչ` «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթի հաղթող
«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» հիմնվել է 2005թ.-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հովանավորությամբ:
Հայ-Ռուսական համալսարանի 6 ուսանող և ասպիրանտ հաղթել են «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթում:
• «Լավագույն բակալավր» (I աստիճան) – «Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղության 4-րդ կուրսի ուսանող Վազգեն Հարությունյան,
• «Լավագույն բակալավր» (II աստիճան) – Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղության 4-րդ կուրսի ուսանող Գեորգի Գևորգյան,
• «Լավագույն բակալավր» (II աստիճան) – Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղության 4-րդ կուրսի ուսանող Գեորգի Գևորգյան,
• «Լավագույն մագիստրանտ» (I աստիճան) –«Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող («Քվանտային էլեկտրոնիկա» մագիստրոսական ծրագիր) Լևոն Թադևոսյան,
• «Լավագույն մագիստրանտ» (II աստիճան) – «Ինֆոկոմունիկացիոն տեխնոլոգիաներ և կապի համակարգեր» ուղղության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող («Ռադիոտեխնիկայի և կապի համակարգեր և սարքեր» մագիստրոսական ծրագիր) Լևոն Խաչատրյան,
• «Լավագույն ասպիրանտ» – «Մաթեմատիական կենսաբանություն և կենսաինֆորմատիկա» ուղղության ասպիրանտուրայի 2-րդ կուրսի ուսանող Էմմա Կրեջյան,
• «Լավագույն ասպիրանտ» – «Մաթեմատիական կենսաբանություն և կենսաինֆորմատիկա» ուղղության ասպիրանտուրայի 4-րդ կուրսի ուսանող Մարիա Նիկողոսյան:
• «Լավագույն ասպիրանտ» – «Մաթեմատիական կենսաբանություն և կենսաինֆորմատիկա» ուղղության ասպիրանտուրայի 2-րդ կուրսի ուսանող Էմմա Կրեջյան,
• «Լավագույն ասպիրանտ» – «Մաթեմատիական կենսաբանություն և կենսաինֆորմատիկա» ուղղության ասպիրանտուրայի 4-րդ կուրսի ուսանող Մարիա Նիկողոսյան:

Ներկայումս աշխատում եմ կիսահաղորդիչային նանոպլաստում բիոքսիտոնի հիմնական վիճակի ուսումնասիրության վրա՝ ՀՌՀ-ի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ»:
Գեորգի Գևորգյան – «Հայ-Ռուսական համալսարանի բակալավրիատում սովորելու 4 տարիների ընթացքում ես ինձ

ՀՌՀ-ն ինձ հնարավորություն տվեց սովորել նաև Շվեդիայում, որտեղ տեխնոլոգիականացումը և տարբեր ոլորտներում ներդրված խելացի կառավարումը առաջ են տանում իրենց պետությունը։ Այդ պահից ես իմ առջև նպատակ դրեցի կամուրջներ կառուցել գիտության, սոցիալական բարեկեցության, շրջակա միջավայրի խնամքի և արդյունաբերության միջև: Այս մրցանակին արժանանալը լավագույն դրդապատճառն է՝ շարունակելու աշխատել այդ ուղղությամբ»:
Լևոն Թադևոսյան – «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթական

ՀՌՀ-ն ոչ միայն որակյալ կրթության, պատասխանատու և առողջ քաղաքացու ձևավորման, այլ նաև ինքդ քեզ գտնելու մասին է»:
Լևոն Խաչատրյան – «Մասնագիտական ընտրությունն ինձ հեշտ տրվեց, քանի որ ինձ միշտ հետաքրքրել է ֆիզիկան և
հատկապես`էլեկտրականությունը և ռադիոալիքների փոխանցումը: 2016թ. նոյեմբերից (ՀՌՀ-ում սովորելուն զուգահեռ) որպես ճարտարագետ աշխատում եմ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտում։ Այս տարի սկսել եմ լաբորատոր աշխատանքներ իրականացնել նաև ՀԱՊՀ երրորդ կուրսի ուսանողների համար»:


Մարիա Նիկողոսյան - «Իմ ասպիրանտական աշխատանքը վերաբերում է գենոմային կենսաինֆորմատիկային: Շատ
զարգացած երկրներում դասական բժշկությունը գնում է դեպի անհատականացված բժշկության, որտեղ առանցքային դեր է խաղում կենսաինֆորմատիկան: Սակայն, այդ երկրների ցանկում Հայաստանը դեռ տեղ չի գտել։ Այդ իսկ պատճառով այս ոլորտի զարգացումը և որակյալ մասնագետների առկայությունը մեզ համար շատ կարևոր են։

Մյուս կողմից` կենսաբանության շատ ոլորտներում այսօր անհնար է կատարել առաջադեմ հետազոտություններ՝ առանց կենսաինֆորմատիկայի ձեռքբերումների կիրառման, հետևաբար կենսաինֆորմատիկայի մասնագետների կարիքն օրեցօր մեծանում է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այսօր մեր համալսարանում մենք հնարավորություն ունենք ապագա մասնագետների պատրաստել այս ոլորտի համար»:
Նշենք, որ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» հիմնվել է 2005թ.-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության հովանավորությամբ:
Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:
Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:
Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն, ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ակտիվ են համայնքային ծրագրերում: