research
  • 29 Հու
  • 2023

«Հաղորդակցության դիզայն» ծրագրի ընդունելությունը շարունակվում է. ՀՌՀ ռեկտորը հանդիպել է HSE պատվիրակության հետ

    Կողմերը քննարկեցին «Հաղորդակցության դիզայն» (Коммуникационный дизайн) բակալավրիատի ծրագրի հետ կապված ռազմավարական հարցեր։ 

    Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանն հունիսի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ի (Школа дизайна НИУ ВШЭ) ներկայացուցիչներին:

    ՀՌՀ-ում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հաղորդակցության դիզայն» (Коммуникационный дизайн) բակալավրիատի ծրագրի հետ կապված ռազմավարական հարցեր։ 

    Հանդիպման արդյունքներով ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ 

    Հիշեցնենք, որ շարունակվում է ընդունելությունը Հայ-Ռուսական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ի «HSE ART AND DESIGN SCHOOL INTERNATIONAL» նոր ուղղության շրջանակներում ՀՌՀ-ի հենքի վրա հայտարարված «Հաղորդակցության դիզայն» բակալավրիատի ծրագրի համար`
    - 4 տարի,
    - Պետական նմուշի երկու դիպլոմ (ՀՌՀ և НИУ ВШЭ), 
    - Առկա ձևաչափով ուսուցում,
    - 50 կոմերցիոն տեղեր,
    - 1.800.000 դրամ/տարեկան,
    - Ուսուցումը՝ ռուսերեն լեզվով:
     
    Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 18-ը,
    Առկա է նաև փաստաթղթերն առցանց ուղարկելու տարբերակ` https://mmis.rau.am/ 
    Ավելի մանրամասն` https://designschool.am/