- 24 Սեպ
- 2024
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն և Հայ-ռուսական համալսարանը ստորագրել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության հուշագիր
Համագործակցության հուշագիրը ստորագրել են ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Համագործակցության հուշագիրը ստորագրել են ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Հուշագիրը լայն հնարավորություններ կստեղծի կրթական ծրագրերի կատարելագործման և ուսանողների կարիերիայի արդյունավետ պլանավորման գործում ձևավորել համագործակցության առավել արդյունավետ ձևաչափ: Կողմերի համագործակցության շրջանակներում երկուստեք կկազմակերպվեն և կիրականացվեն թեմատիկ տարբեր բովանդակությամբ գործնական քննարկումներ, փորձի փոխանակման նպատակով հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ, գիտաժողովներ` ՀՀ ներպետական և միջազգային իրավական հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կանցկացվեն ուսումնական ծրագրերով նախատեսված պրակտիկաներ և վերապատրաստումներ: