research
  • 07 Հու
  • 2023

ՀՌՀ-ն և Սանկտ Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարանը քննարկել են համագործակցության խորացման ուղղությունները

    Ողջունելով հյուրերին` ՀՌՀ միջազգային հարցերով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը ընդգծել է, որ երկու համալսարանների միջև համագործակցության կարողությունները էլ ավելի զարգացնելու կարիք կա։ 

    Հայ-Ռուսական համալսարանում հյուրընկալվել է Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը` համալսարանի միջազգային հարցերով պրոռեկտոր Դմիտրի Արսենյեվի գլխավորությամբ: 
     
    Ողջունելով հյուրերին` ՀՌՀ միջազգային հարցերով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը ընդգծել է, որ երկու համալսարանների միջև համագործակցության կարողությունները էլ ավելի զարգացնելու կարիք կա։ 
     
    «Մեր կողմից կանենք ամեն ինչ, որ ավելի ընդլայնենք մեր համագործակցությունը այլ ուղղություններով ևս», - նշել է նա։
     
    Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համալսարանների զարգացման ծրագրերի համատեքստում համատեղ կրթական ծրագրերի իրականացման և գիտական ոլորտում համագործակցության հեռանկարները 2023-2024թթ.-ի համար:
     
    «Մենք տարբեր վարկանիշներով համարվում ենք ՌԴ լավագույն տեխնոլոգիական համալսարանը։ Հայ-Ռուսական համալսարանի հետ մեր համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2014թ.-ից։ Կցանկանայինք ավելի խորացնել և զարգացնել համագործակցությունը տնտեսագիտական (կառավարում, ֆինանսներ) ուղղությամբ։ Հաջորդ ուղղությունը դա տեխնիկական ուղղությունն է, հատկապես` միկրոէլեկտրոնիկայի ոլորտը», - նշել է Դմիտրի Արսենյեվը։
     
    Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի միջազգային հարցերով պրոռեկտոր Դմիտրի Արսենյեվը փոխանցել է համալսարանի ռեկտոր Անդրեյ Ռուցկոյի պաշտոնական հրավերը` առաջիկայում ՀՌՀ պատվիրակությամբ այցելել Սանկտ Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարան։
     
    Կարդացեք նաև՝ https://news.am/arm/news/769290.html