- 05 Մայ
- 2025
«Ռուսական իրավունքի էվոլյուցիան» XXIII միջազգային գիտաժողովի արդյունքներով ՌՀՀ ուսանողը ճանաչվեց հաղթող «Լավագույն հռետորական խոսք» անվանակարգում
Եկատերինա Անդրիասյանը հանդես եկավ զեկույցով, որը նվիրված էր քաղաքացիական իրավունքում «անհաղթահարելի ուժ» և «force majeure» հասկացությունների hետազոտության արդյունքներին
ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի ուսանողուհի Եկատերինա Անդրիասյանը ուսանողների և երիտասարդ գիտնականների «Ռուսական իրավունքի էվոլյուցիան» XXIII միջազգային գիտաժողովի արդյունքներով ճանաչվեց հաղթող «Լավագույն հռետորական խոսք» անվանակարգում: Գիտաժողովի կազմակերպիչն էր Վ. Ֆ. Յակովլևի անվան Ուրալի պետական իրավաբանական համալսարանը (ք.Եկատերինբուրգ):
Ուսանողուհին հանդես եկավ զեկույցով, որը նվիրված էր քաղաքացիական իրավունքում «անհաղթահարելի ուժ» և «force majeure» հասկացությունների hետազոտության արդյունքներին: Այդ արդյունքների հիման վրա հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության իրավական համակարգերում կատեգորիաների նույնականացում, որոնք իրենց բովանդակությամբ տարբեր են։ Եկատերինա Անդրիասյանը իր աշխատանքում փորձ է արել հասկանալ նման ընկալման պատճառները՝ հաշվի առնելով այս հարցի իրավական կարգավորումը շատ արտասահմանյան երկրներում։ Հիմնական խնդիրն էր ցույց տալ, թե ինչպես է նման նույնականացումը ազդում քաղաքացիաիրավական հարաբերությունների վրա, ինչպես նաև առաջարկել մշակել ավելի ճկուն մոտեցում այդ հասկացությունների նկատմամբ, ինչը, իր հերթին, կարող է հիմք հանդիսանալ ավելի արդյունավետ և նպատակահարմար իրավական կարգավորման համար:







