- 10 Նոյ
- 2026
Ռուբեն Մարկարյանը ՌՀՀ-ում անցկացրել է վարպետության դաս՝ հանրային վստահության ձևավորման և սփյուռքի հետ աշխատանքի գործում մեդիայի դերի մասին
Միջոցառումն անցկացվեց Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության և ՌՀՀ լրագրության ամբիոնի կազմակերպած III ռուս-հայկական մեդիաֆորումի շրջանակում։
Փաստաբան, Մոսկվայի և Բեռլինի փաստաբանական պալատների անդամ, «Զակոնիա» էլեկտրոնային լրատվամիջոցի գլխավոր խմբագիր, «Человек и закон» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Ռուբեն Մարկարյանի՝ «Մեդիան՝ հանրային վստահության կարգավորիչ. ժամանակակից մարտահրավերները համաշխարհային ազգային սփյուռքի համար» թեմայով վարպետության դասը կայացել է Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 10-ին։
Միջոցառումն անցկացվեց Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության և ՌՀՀ լրագրության ամբիոնի կազմակերպած III ռուս-հայկական մեդիաֆորումի շրջանակում։
Ռուբեն Մարկարյանը ներկայացրեց իր մասնագիտական փորձը՝ անդրադառնալով հանրային կարծիքի ձևավորման, վստահության ամրապնդման, ապատեղեկատվության դեմ պայքարի և լրագրության պատասխանատվության հարցերին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հայկական սփյուռքի մշակութային ինքնության պահպանմանն ու պատմական հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը։
Միջոցառման մասնակիցների համար հաճելի անակնկալ էր Մխիթար Գոշի՝ ռուսերենով վերահրատարակված «Դատաստանագրքի» նվիրաբերումը։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում։ Նոր հրատարակության հիմքում Ա.Ա. Պապովյանի թարգմանությունն է, որը լույս է տեսել 1954 թվականին։







