
- 26 Հու
- 2025
ՌՀՀ-ում անցկացրեցին «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» և «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա. Կինեզոլոգիա» մագիստրոսական ծրագրերի առաջին դիմորդների ընդունելությունը
Դիմորդները ցուցաբերեցին մասնագիտական հետաքրքրվածություն և պատրաստվածություն սպորտի ոլորտում նոր հաջողություններ գրանցելու համար:
«Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» և «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա. Կինեզոլոգիա» մագիստրոսական ծրագրերի առաջին դիմորդների ընդունելության քննությունը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում հունիսի 25-ին:
Դիմորդները ցուցաբերեցին մասնագիտական հետաքրքրվածություն և պատրաստվածություն սպորտի ոլորտում նոր հաջողություններ գրանցելու համար: Մագիստրոսական ծրագրերով հետաքրքրված էին ինչպես սպորտի ոլորտի ներկայացուցիչները և մարզիկները, ներառյալ աշխարհի չեմպիոն մարզիկներ, այնպես էլ հասարակական և սոցիալական այլ գիտությունների դիպլոմավորված ուսանողներ:
Քննությունը անցավ ջերմ մթնոլորտում, սահմանված կարգի համաձայն, որից հետո ուսանողները շրջայց կատարեցին Ռուս-Հայկական համալսարանի սպորտային համալիրով: Ըստ դիմորդների` նրանք մեծ ոգևորությամբ են սպասում ուսումնական տարվա մեկնարկին, ունեն մեծ ակնկալիքներ: