- 15 Սեպ
- 2023
ՀՌՀ մագիստրատուրայի ուսանող Զինավարդ Պապյանը ստացել է Գայդարի կրթաթոշակ
10 լավագույն տնտեսագետ-ուսանողները դարձան կրթաթոշակառուներ
Հայ-Ռուսական համալսարանի «Քաղաքական տնտեսագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանող Զինավարդ Պապյանին շնորհվել է կրթաթոշակ Ե. Գայդարի անվան 2023-2024 ուստարվա համար։ Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության ենթակա բուհերի տնտեսագիտական ֆակուլտետներում սովորող 10 լավագույն ուսանողները դարձել են կրթաթոշակառուներ։
Եգոր Գայդարի կրթաթոշակի մրցույթը բաղկացած էր երեք հիմնական փուլից՝ հայտի պատրաստում, Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարություն այդ հայտի ներկայացում և մրցութային հանձնաժողովի եզրակացություն: Թեկնածուները պետք է համապատասխանեին երկու չափանիշների՝ բարձր առաջադիմություն, ինչպես նաև ակտիվ մասնակցություն տնտեսագիտության ոլորտում գիտահետազոտական աշխատանքներին:
Նշենք, որ տաղանդավոր և խոստումնալից երիտասարդ տնտեսագետների համար 1500 ռուբլու չափով անձնական ամսական կրթաթոշակը սահմանվել է 2010 թվականին Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության կողմից՝ ՌԴ նախագահի հրամանով։ Մրցույթի կազմակերպիչը Եգոր Գայդար հիմնադրամն է։
Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
("Լրագրություն", 3 կուրս)
("Լրագրություն", 3 կուրս)