- 27 Ապր
- 2026
ՌՀՀ-ում ամփոփվել են Միջազգային ուսանողական տարեկան գիտաժողովի արդյունքները
Այս տարի միջոցառումը համախմբել է ավելի քան 460 մասնակիցների Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից։
Այս տարի միջոցառումը համախմբել է ավելի քան 460 մասնակիցների Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից։
ՌՀՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը նշել է, որ համալսարանը ողջունում է ուսանողների ակտիվությունը գիտահետազոտական աշխատանքներում և ստեղծում է բոլոր պայմանները բուհում ուսանողական գիտության հետագա զարգացման համար։
Գիտաժողովի փակման ժամանակ ներկայացվել են տարբեր սեկցիաների աշխատանքի արդյունքներն ու հեռանկարները։ Սեկցիաների նախագահները նշել են մասնակիցների զեկույցների բարձր մակարդակը, ինչպես նաև քննարկվող թեմաների արդիականությունն ու կարևորությունը։
Նշենք, որ ավանդաբար գիտաժողովը ընդգրկել է գիտության լայն շրջանակներ՝ ֆիզիկամաթեմատիկական, բնական, հասարակական և հումանիտար գիտություններ։







