research
  • 29 Հու
  • 2026

ՌՀՀ ուսանողները՝ «Ուսանողական ստարտափ» մրցույթի հաղթողների թվում

    Ուսանողները արժանացել են 1 000 000 ռուբլու դրամաշնորհի:

    Նորարարություններին աջակցող հիմնադրամն ամփոփել է «Ուսանողական ստարտափ» («Студенческий стартап») համառուսաստանյան մրցույթի արդյունքները, որն անցկացվել է համալսարանական տեխնոլոգիական ձեռներեցության հարթակի շրջանակում։

    Հաղթողների թվում են նաև Ռուս-Հայկական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանողներ Մարիա Մարտիրոսյանը, Միքայել Գաբրիելովը, Արթուր Սարգսյանը և Արման Մարտիրոսյանը։ Նրանք արժանացել են 1 000 000 ռուբլու դրամաշնորհի, որը հնարավորություն կտա զարգացնել իրենց ստարտափ գաղափարները, ստեղծել նախատիպեր և կյանքի կոչել իրենց նախագծերը։

    Սրտանց շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նոր հաջողություններ, համարձակ գաղափարներ ու մեծ ձեռքբերումներ։