research
  • 26 Մար
  • 2025

ՌՀՀ դասախոս Հասմիկ Մաթևոսյանը գրավեց II հորիզոնականը սեղանի թենիսի ՀՀ առաջնության արդյունքներով

    «Ինձ համար սեղանի թենիսը ոչ միայն սպորտաձև է, այլ նաև կենտրոնացումն ու ռազմավարական մտածողությունը զարգացնելու միջոց»:

    Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Հասմիկ Մաթևոսյանը անհատական պայքարում գրավեց II հորիզոնականը սեղանի թենիսի մեծահասակների ՀՀ առաջնության արդյունքներով: Առաջնությունը տեղի էր ունեցել մարտի 20-ին և 21-ին Դինամո ՄԿ-ի մարզադահլիճում:

    «Ինձ համար սեղանի թենիսը ոչ միայն սպորտաձև է, այլ նաև կենտրոնացումն ու ռազմավարական մտածողությունը զարգացնելու միջոց: Մրցույթը հավաքել էր ուժեղ մարզիկների ամբողջ հանրապետությունից և անցավ բարձր մակարդակով: Պայքարը թեժ էր»:

    Շնորհավորում ենք Հասմիկ Մաթևոսյանին և մաղթում ենք նորանոր հաղթանակներ: