research
  • 15 Սեպ
  • 2026

ՌՀՀ-ում երրորդ անգամ կանցկացվի «Կառավարման տեսության և պրակտիկայի վերափոխումը XXI դարում» միջազգային համաժողովը

    Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 14-15-ը:

    Հոկտեմբերի 14-15-ը Ռուս-Հայկական համալսարանում կանցկացվի «Կառավարման տեսության և պրակտիկայի վերափոխումը XXI դարում» խորագրով երրորդ միջազգային գիտագործնական համաժողովը։

    Համաժողովին մասնակցելու հրավեր են ստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, հայցորդներն ու գիտաշխատողները, ինչպես նաև բոլոր նրանք, ում հետաքրքրում է այս ոլորտի հիմնախնդիրը։

    Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բուլղարիայի և այլ երկրների առաջատար գիտնականներ։ Հյուրերն ու բանախոսները կքննարկեն կառավարման գիտության և պրակտիկայի վերափոխման հիմնական խնդիրներն ու միտումները։
     
    Համաժողովը կանցկացվի հետևյալ թեմատիկ ուղղություններով.
    1. Կառավարման վերափոխումը գլոբալ տուրբուլենտության դարաշրջանում։
    2. Ժամանակակից կառավարման տեսական հիմքերն ու հայեցակարգային միտումները։
    3. Կառավարումը թվային դարաշրջանում․ վերափոխում, տվյալների վերլուծություն և արհեստական բանականություն։
    4. Բիզնես գործընթացների և հանրային համակարգերի կառավարման ժամանակակից գործիքներ։

    Համաժողովի շրջանակում առաջին անգամ կկազմակերպվի երիտասարդական կլոր սեղան-քննարկում՝ «Երիտասարդների հայացքը կառավարման ապագային» խորագրով, որը նախատեսված է բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։

    Զեկուցողների և մասնակիցների գրանցման հղումը՝ https://rau.am/forms/conference
    Միջոցառման լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
    Անցկացման ձևաչափը՝ հիբրիդային՝ ունկնդիրների առցանց միանալու հնարավորությամբ (հղումները կհրապարակվեն նախապես)։

    Կազմկոմիտեի էլեկտրոնային փոստ՝ [email protected]
    Կազմկոմիտեի հասցե՝ 0051, ք. Երևան, Հովսեփ Էմինի 123։
    Կազմակերպիչ՝ ՌՀՀ, Կառավարման և բիզնեսի ամբիոն։
    Ծրագրային կոմիտեի նախագահ՝ ՌՀՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյան։
    Կազմակերպչական կոմիտեի նախագահ՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արման Ավետյան։