research
  • 29 Հոկ
  • 2026

ՌՀՀ-ում կանցկացվի «Հաղթանակի ուսուցիչները» հայրենասիրական ակցիան

    Ակցիան կանցկացվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ)։

    Այս տարի Ռուս-Հայկական համալսարանը կրկին կհանդիսանա «Հաղթանակի ուսուցիչները» միջազգային հայրենասիրական ակցիայի անցկացման հարթակ։ Այն կանցկացվի «Ուսմունք» դպրոցի աշակերտների համար նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ)։
     
    Մասշտաբային միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից, Հայաստանից, Արգենտինայից, Հարավային Կորեայից, Բելառուսից, Տաջիկստանից, Մալիից, Իրաքից, Կոնգոյից, Ղրղզստանից և այլ երկրներից 9-11-րդ դասարանների ավելի քան 5000 աշակերտներ։

    Կազմակերպիչների հարթակներում կանցկացվեն Հայրենական մեծ պատերազմի տարիներին ուսուցիչների սխրանքներին նվիրված դասեր։ Աշակերտները կծանոթանան շրջափակված Լենինգրադի ուսուցիչ-քարտեզագիրների խիզախությանը և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում ընդհատակյա դպրոցի ուսուցչի սխրանքին։

    Նախագիծը ուշադրություն է հրավիրում այն ուսուցիչների ճակատագրերին, որոնք Հայրենական մեծ պատերազմի տարիներին շարունակել են կրթել և աջակցել երեխաներին՝ հավատարիմ մնալով իրենց մասնագիտական ու մարդկային պարտքին։