- 08 Դեկ
- 2021
ՀՌՀ-ում կայացել է Կարինե Քարամյանի հիշատակի երեկոն
Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման:
Հայ-Ռուսական համալսարանի Ճապոներեն լեզվի և մշակույթի կենտրոնում դեկտեմբերի 3-ին կայացել է Կարինե Քարամյանի հիշատակի երեկոն, որին բոլորը ճանաչում եմ որպես Կարինե սենսեյ: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման:
Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՌՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիման: Կարինե սենսեյի մասին իր հիշողություններով է կիսվել ՀՌՀ-ի Արտասահմանյան տարածաշրջանագիտության և համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ Երվանդ Մարգարյանը, պրոֆեսոր Գայանե Մարգարյանը, ասպիրանտ Դավիթ Գրիցենկոն:
Հիշատակի երեկոն կազմակերպել է ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտը:
ՀՌՀ-ի Արտասահմանյան տարածաշրջանագիտության և համաշխարհային պատմության ամբիոնի ավագ դասախոս Աստղիկ Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՌՀ-ի ճապոնագիտության ուղղության գործունեությունը և պատմությունը, իսկ դասախոս Ռուզան Խոդզիկյանը` Կարինեի կյանքը և գործունեությունը:
«Կարինե Քարամյանը մասնագիտությամբ քիմիկոս էր, 1970-ական թթ. ինքնուրույն սովորել էր ճապոներենը: Երբ 1992թ.-ին Երևանի հումանիտար ինստիտուտում բացվեց ճապոներենի ֆակուլտետը, նա դարձավ ճապոներենի առաջին դասախոսը Հայաստանում: ՀՌՀ-ում նա սկսել էր դասավանդել 2010թ.-ից և անգնահատելի ներդրում է ունեցել մեր համալսարանում ճապոնագիտության զարգացման գործում»,- նշել է Աստղիկ Հովհաննիսյանը:
Նշենք, որ Հայ-Ռուսական համալսարանում «ճապոնագիտություն» ուղղությունը գործում է 2011թ.-ից: