event

Բաց դասախոսություն` «Ազդեցության կառավարում․ Ինչպես կարող ես փոխել միջավայրը, որտեղ ապրում ես»

  • 27 Հոկտեմբեր , 2025
Իրինա Փահլևանյան
Բաց դասախոսություն`«Ազդեցության կառավարում․ Ինչպես կարող ես փոխել միջավայրը, որտեղ ապրում ես»

o    28.10.2025, ժամը 10։45
o    409 լսարան

Կարո՞ղ է մեկ մարդ փոխել միջավայրը, որում ապրում է։Իհարկե՝ եթե գիտի, ինչպես կառավարել իր ազդեցությունը։

Հանդիպման ընթացքում կքննարկվի, թե ինչպես կարելի է վերածել սեփական գաղափարներն ու արժեքները իրական գործողությունների՝ ձևավորելով փոփոխության մշակույթ։ Բանախրսը կկիսվի իմ մասնագիտական ուղով՝ դիվանագիտությունից մինչև բարեգործություն ու սոցիալական պատասխանատվության նախագծեր, և կցուցադրի, թե ինչպես յուրաքանչյուր նախաձեռնություն կարող է փոխել համայնքը, մարդկանց մտածողությունը և երբեմն՝ նույնիսկ երկրի զարգացման ուղղությունը։
Այս հանդիպեւմը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են դառնալ փոփոխության շարժիչ ուժ՝ իրենց գիտելիքով, մասնագիտությամբ և հոգատարությամբ։

Իրինա Փահլևանյանը, Կերոն հիմնադրամի Զարգացման և գործընկերության մասով տնօրեն, ունի ավելի քան 15 տարվա փորձ ֆոնդհայթայթման, կրթության, ինստիտուցիոնալ զարգացման և կառավարման ոլորտում,այդ թվում մրցակցային նախագծերի առաջարկների մշակում, դրամհավաք արշավներ, բարեգործական միջոցառումների կազմակերպում և ԿՍՊ նախաձեռնություններ, ինչպես նաև առաջնորդության, ներկայացման և բանակցային հմտությունների ուսուցում: Որպես CMC, EFQM որակավորված խորհրդատու և Ռիբակով հիմնադրամի 2020թ. «Կրթական համայնքի առաջնորդ» մրցանակակիր՝ նա համագործակցում է մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ։ Իրինան ունի մագիստրոսի կոչումներ միջազգային հարաբերություններում (ԵՊՀ), ինչպես նաև ֆոնդահայթայթման ու բարեգործության գիտությունների ոլորտում (Քենթ, ՄԲ)։

Նա հանդիսանում է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն,  «Ինդիգամի» մանկական զարգացման կենտրոնի համահիմնադիր և «Խելքի կտոր» ինտելեկտուալ խաղերի համահեղինակ։ Իրինան նաև հանդիսանում է Միջազգային առևտրային պալատի հայաստանյան գրասենյակի խորհրդի փոխնախագահ և ղեկավարում է «Կորպորատիվ կենսակայունություն» կոմիտեն, «Բվիկ» կրթական հիմնադրամի և ՀԵԿԱ-ի խորհրդի անդամ։
 
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։