event

System Programming Conference

  • 23 Մայիս , 2022
Համակարգային ծրագրավորումը զբաղվում է համակարգերի և գործիքների մշակմամբ, որոնց օգնությամբ տեղի է ունենում կիրառությունների մշակումը։

MutEx School-ը նախաձեռնել է System Programming Conference-ը բոլոր ծրագրավորողների և այն ուսանողների համար, ովքեր արդեն ընտրել կամ պատրաստվում են ընտրել տեխնիկական ֆակուլտետներում կրթությունը՝ ավելի հանրայնացնելու համակարգային ծրագրավորման գաղափարը և նրա դերը հայկական ՏՏ ոլորտի ապագայի վրա։

Կոնֆերանսը մեկ տեղում կհավաքի Հայաստանի և արտասահմանյան առաջատար ընկերությունների մասնագետներին, ովքեր ելույթների և ամփոփիչ հարցուպատասխանի միջոցով մասնակիցների հետ կկիսվեն համակարգային ծրագրավորման իրենց տեսլականով ու գիտելիքներով հետևյալ թեմաների շուրջ՝

• Կոմպիլյատորներ և կոմպիլյատորային տեխնոլոգիաներ
• Պրոցեսորների նախագծում և իրականացում
• Օպերացիոն համակարգեր
• Համակարգային ծրագրավորման այլ բաժիններ

Հանդիպում ենք հունիսի 4-ին
Հայ-Ռուսական Համալսարանի հանդիսությունների դահլիճում

Մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցումով՝ https://bit.ly/SysProgConf
Կոնֆերանսին մասնակցության տեղերը սահմանափակ են:
Միջոցառման ձևաչափը՝ հիբրիդային։

Կոնֆերանսի կազմակերպիչը MutEx դպրոցն է:
Կոնֆերանսի կազմակերպչական գործընկերը՝ Skill Event Marketing Company-ն է:
Կոնֆերանսի գործընկերներն է Հայ-Ռուսական Համալսարանը:
Կոնֆերանսի գլխավոր գործընկերներն է OMD Armenia ընկերությունը։