event

Հայ-Ռուսական համալսարանի հայկական բաժին ընդունված դիմորդներին

  • 19 Հուլիս , 2023
Հայ-Ռուսական համալսարանի հայկական բաժին ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդներն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 10:00- ից 15:00-ը, մինչև 28.07.2023 թ:

ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդները պետք է մինչև 30.08.2023թ. վճարեն մեկ կիսամյակի վարձը
 
Վճարն անհրաժեշտ է մուտքագրել համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010, «Արդշինբանկ» ՓԲԸ կամ վճարել մեր կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝ ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, բակալավրիատ, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):
 
Պայմանագի կնքելու համար անհրաժեշտ տվյալները լրացնել այստեղ >> Լրացնելուց հինգ աշխատանքային օր հետո (ժամը 10:00- ից 15:00-ը) դիմորդները պետք է ներկայացնեն իրենց փաստաթղթերը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան և կնքեն պայմանագիր: Եթե պայմանագիրը կնքելու պահին ձեր 18 տարին չի լրացել, ապա ազգականներից որևէ մեկի ներկայությունը պարտադիր է:
 
Պահանջվող փաստաթղթերն են՝
1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
2. Միասնական քննության արդյունքները
3. Լուսանկար (3x4 սմ չափսի) – 6 հատ
4. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
5. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
6. Արտոնություններից օգտվելու դեպքում՝ համապատասխան փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը 1 օրինակից) :