.jpeg)
- 08 Մայ
- 2025
ՌՀՀ-ում քննարկեցին արբիտրաժային գործընթացի խնդիրները Հայաստանում
Բանախոսում էր Քինգս Քոլեջ Լոնդոնի դասախոս, Անգլիայի և Ուելսի փաստաբան Հայկ Կուպելյանցը։
Resolve Academy-ն մայիսի 5-ին Ռուս-Հակյական (Սլավոնական) համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպեց բաց դասախոսություն՝ «Արբիտրաժային գործընթացի խնդիրները ՀՀ-ում» թեմայով։
Բանախոսում էր Քինգս Քոլեջ Լոնդոնի դասախոս, Անգլիայի և Ուելսի փաստաբան Հայկ Կուպելյանցը։ Դասախոսության ընթացքում ներկայացվեցին միջազգային արբիտրաժային գործընթացի առանձնահատկությունները, արբիտրի նշանակման կարևորությունը, արբիտրաժի վայրի ընտրության նշանակությունը, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հարցեր։ Քննարկումը նպաստեց մասնակիցների՝ արբիտրաժային մեխանիզմների, դրանց կիրառման խնդիրների և լուծումների ավելի խոր և համապարփակ ընկալմանը։
Մասնակիցների ակտիվ ներգրավվածության և բարձրացված հարցերի շնորհիվ դասախոսությունն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով՝ վերածվելով երկխոսության բանախոսի և լսարանի միջև։