event

«ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ» միջդիսցիպլինար գիտաժողով

  • 21 Օգոստոս , 2023
Սեպտեմբերի 18 և 19 Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա «Ճարպակալում» խորագրով միջդիսցիպլինար գիտաժողով։
 
Հերթական ամենահետաքրքիր և արդիական թեմայով կոնֆերանսներից մեկի կազմակերպիչներն են հանդիսանում ՄեդՊրոգրես Առողջապահական հիմնադրամը և Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը։ Նշենք, որ սա MedProgres-ի և ՀՌՀ-ի առաջին համագործակցությունն է։
 
Ճարպակալման գլոբալ և լոկալ հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովը նախատեսված է բավականին լայն լսարանի համար։
 
- Թիրախային լսարան`
Մանկաբույժներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, հանրային առողջության մասնագետներ, ներզատաբաններ, սրտաբաններ, գաստրոէնտերոլոգներ, լյարդաբաններ, նյարդաբաններ, հոգեբույժներ, ուրոլոգներ, սեքսոպաթոլոգներ, մանրէաբաններ, լաբորատոր բժիշկներ, ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժներ, դեղագետներ։
 
«Ճարպակալում» միջդիսցիպլինար գիտաժողովին գրանցվելու համար կարող եք անցնել այս հղումով >>