Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին
Հայ-Ռուսական համալսարանը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ) բարձր առաջադիմություն (միայն «Գերազանց» և (կամ) «Լավ» գնահատականներ ունեցող) ցուցաբերած շրջանավարտներին առաջարկում է 2021-2022 ուստարում շարունակել կրթությունը համապատասխան մասնագիտություններով.
Մասնագիտությունների ցանկը և տեղերի քանակը.
| Մասնագիտություն | Ռուսական բաժանմունք, հեռակա | Հայկական բաժանմունք, հեռակա |
| Ֆինանսներ | - | 2 |
| Կառավարում | - | 2 |
| Զբոսաշրջություն | - | 2 |
| Իրավագիտություն | - | 3 |
| Միջազգային հարաբերություններ | - | 2 |
| Քաղաքագիտություն | - | 2 |
| Լեզվաբանություն | 2 | 2 |
| Լրագրություն | 2 | - |
| Հոգեբանություն | 2 | - |
| Ընդամենը | 6 | 15 |
Տվյալները անհրաժեշտ է լրացնել մինչև 30.08.2021թ. հետևյալ հղումով.
https://docs.google.com/forms/d/1RT82paFyePD8yXrb_pnWRl2eGnMu8_UTiaMzWPsR8js/edit?usp=sharing
https://docs.google.com/forms/d/1RT82paFyePD8yXrb_pnWRl2eGnMu8_UTiaMzWPsR8js/edit?usp=sharing
Փաստաթղթերի ձևակերպման համար պետք է վճարել 1500 դրամ համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010, “Արդշինբանկ” ՓԲԸ, կամ վճարել մեր կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝ ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, բակալավրիատ, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):








