ՌՀՀ-ում տեղի կունենա աշխատանքային իրավունքի վերաբերյալ մրցույթ-դատախաղ
Ապրիլի 25-ին Ռուս-Հայկական համալսարանի դատական նիստերի դահլիճում տեղի կունենա աշխատանքային իրավունքի վերաբերյալ մրցույթ-դատախաղ։
Մրցույթ-դատախաղի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներից կազմված թիմերը մրցելու են աշխատանքային իրավունքի ոլորտում իրենց գիտելիքներն ու հմտությունները լավագույնս դրսևորելու նպատակով: Մրցույթի ձևաչափը ենթադրում է աշխատանքային իրավունքի առնչվող գործի/խնդրի ներկայացում և քննարկում, որի ընթացքում յուրաքանչյուր թիմ ներկայացնում է իր գրավոր դիրքորոշումներն ու փաստարկները թե´ հայցվոր և թե´ պատասխանող կողմի տեսանկյունից:
Մրցույթ-դատախաղի նպատակն է ներկայացվող գործի/խնդրի փաստական հանգամանքների և դրանց լուծման համար առաջադրվող հարցերի համատեքստում ուսանողներին փոխանցել աշխատանքային իրավունքի ոլորտում պրակտիկ գործունեություն ծավալող իրավաբանների փորձը։
Դատախաղը հնարավորություն է տալիս ուսանողներին իրական կյանքում ծագած իրավական վեճերի, հիմնախնդիրների գիտակցմամբ, կիրառել մինչ այդ բուհերում ստացած տեսական գիտելիքները, ամրապնդել դրանք, դատախաղի ընթացքում ձեռք բերել նոր հմտություններ, ինչպես նաև զարգացնել մասնագիտական վերլուծական մտածողություն։
Մրցույթի ձևաչափը, որը բնորոշ է դատախաղին, դրդում է ուսանողին (թիմին)` հաղթանակի հասնելու համար առավելագույնս կիրառել իր գիտելիքները, հմտությունները, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել նաև իր մրցակիցներից։
Մասնակցելու կարգը՝
• Յուրաքանչյուր թիմ պետք է լրացնի գրանցման ձևաթուղթը >>
• Համալսարանը ներկայացնող թիմը կարող է բաղկացած լինել երկուսից չորս անդամից: Թիմը կարող է ունենալ առավելագույնը երկու մարզիչ:
• Թիմը կարող է մասնակցել նաև առանց մարզչի, սակայն այս դեպքում թիմի անդամներից մեկը պետք է լինի թիմի կոնտակտային անձը, որը պատասխանատու կլինի թիմի և դատախաղի կազմակերպչական հանձնաժողովի միջև բոլոր հաղորդակցությունների համար:
Դատական գործը հասանելի է >>
Մասնակցության կանոնները հասանելի են >>
Դատախաղի ժամանակացույց.

2026 թվականի մարտի 20 – թիմերի գրանցման վերջնաժամկետ։
2026 թվականի մարտի 15 – թիմերի կողմից մրցույթ-դատախաղի վերաբերյալ պարզաբանող հարցեր ներկայացնելու վերջնաժամկետ։
2026 թվականի ապրիլի 12 ներառյալ– գրավոր աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ։
2026 թվականի ապրիլի 25 – մրցույթ-դատախաղի անցկացում։