«Հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման առանձնահատկությունները ռուսալեզու միջավայրում»
Մարտի 26-ին՝ ժ. 13:00-ին, ՀՌՀ նոր մասնաշենքի Օրբելու անվան լսարանում կանցկացվի ինտերակտիվ դասախոսություն, որը կվարի Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն, ԱՊՀ և մերձավոր երկրների լեզուների և մշակույթների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.
Արմինե Մարտիրոսյանը:
Արմինե Մարտիրոսյանը:
Դասախոսության թեման է. «Հայերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման առանձնահատկությունները ռուսալեզու միջավայրում»:
Քննարկման հարցեր`
- Հայոց լեզուն հայ և ռուս մշակույթների զուգահեռականներում
- Օտար լեզուների ուսուցման միջգիտակարգային մոտեցումներ
- Հայոց լեզուն հայ և ռուս մշակույթների զուգահեռականներում
- Օտար լեզուների ուսուցման միջգիտակարգային մոտեցումներ
Դասախոսությանը ներկա կգտնվեն նաև Մոսկվայի լեզվաբանական համալսարանի «Միջազգային լրագրություն» բաժնի 2-րդ կուրսի մի խումբ ուսանողներ:
Միջոցառման կազմակերպիչ՝ ՀՌՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոն: